Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ՌԴ նորանշանակ դեսպանը ժամանեց Հայաստան

ՌԴ նորանշանակ դեսպանը ժամանեց Հայաստան
04.06.2018 | 23:20

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Ռուսաստանի
նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Մնացականյանը հույս է հայտնել, որ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորել է Մնացականյանին ԱԳնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ նա սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգրկունությունը:

Կոպիրկինը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսաստանյան օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձել բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին: Նրանք կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներ:


Նախարարը բարձր է գնահատել ՌԴ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարևորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ